Տարածաշրջան08:07, 14 Նոյեմբեր 2018
Թուրք երիտասարդը կալանավորվել է Աթաթուրքի հիշատակը վիրավորելու համար

Թուրքիայի Քոջաելի քաղաքի բնակիչ Ուղուր Քոչը կալանավորվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին սոցցանցում սրամիտ հրապարակում անելու համար։
Նշյալ անձը սոցկայքի իր էջում տեղադրել է լուսանկար, որտեղ պատկերված է թուրքական թխվածք, որին Թուրքիայում անվանում են «քեմալփաշա»՝ ի պատիվ Քեմալ Աթաթուրքի։
Այդ լուսանկարի տակ թուրք օգտատերը գրել էր.
«Երեկ, երբ կերա այս թխվածքը, հարգանքով հիշատակեցի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին»։
Իրավապահ մարմինները համարել են, որ դրանով թուրք օգտատերը վիրավորել է Աթաթուրքի հիշատակը և նրան կալանավորել։
Հետաքրքիիր է նաև այն, որ Ուղուր Քոչի Twitter-ի էջի պատին պատկերված է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Օսմանյան կայսրության տխրախռչակ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի լուսանկարները։
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Թուրքիայում կտրուկ աճել է այն մարդկանց թիվը, ովքեր «Աթաթուրքի հիշատակը» վիրավորելու մեղադրանքով կալանավորվում են։ Մի քանի օր առաջ էլ Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի (պատմ. Արևելյան Թրակիա) Չորլու շրջանում թուրք կինը կացնով հարձակվել էր Աթաթուրքի արձանի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։

Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։

Երկու երկրների «Մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |