Քաղաքական12:28, 14 Նոյեմբեր 2018
«Փաշինյանը Հայաստանի քաղաքականության մեջ մեծ բարեփոխումներ կանի». Մեթյու Բրայզայի հարցազրույցը Անադոլուին
ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանում սպասվող ընտրությունների և հնարավոր փոփոխությունների մասին հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» գործակալությանը:
Հարցազրույցում Բրայզան նշել է, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տալով բարդ իրավիճակում մեծ քաղաքական հմտություն է դրսևորել: Բրայզայի գնահատմամբ՝ Փաշինյանը չի կարողացել ստանալ քաղաքական էլիտայի աջակցությունը, բայց ունի ժողովրդի բարոյական աջակցությունը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը «ճիշտ կգնահատի այս հնարավորությունը» մի իրավիճակում, որտեղ ՀՀԿ-ն, Մոսկվայի կողմնակիցներն ու քաղաքական էլիտան դեմ են եղել Փաշինյանի այս քայլին:
Բրայզան ընդգծել է, որ արդար և անկողմնակալ ընտրություններ անցկացնելու դեպքում Փաշինյանը կարող է հաղթել, ինչի արդյունքում Հայաստանում ներքաղաքական հավասարակշռությունը կփոխվի:
Բրայզայի խոսքերով «Գուցե Մոսկվայի կողմնակիցները և ներսի ընդդիմությունը բողոքի նրա հաղթանակի դեմ, սակայն Փաշինյանը ունենալով ժողովրդի բարոյական աջակցությունը Հայաստանի քաղաքականության մեջ մեծ բարեփոխումներ կանի»:
Բրայզան, նշելով, որ Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելը շատ բարդ է, ընդգծել է, որ, եթե Փաշինյանը արմատական բարեփոխումներ սկսի, աջակցության կարիք է ունենալու, և Թուրքիան կարող է այդ աջակցությունը ցուցաբերել:
Ամերիկացի նախկին պաշտոնյան անդրադարձել Տաջիկստանում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը՝ այն Արցախի հարցի լուծման տեսանկյունից կարևոր քայլ որակելով:
Բրայզան Հայաստանի ընտրությունների հարցը դիտարկել է նաև Ռուսաստանի շահերի տեսանկյունից՝ նշելով, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանում մեծ փոփոխություններին: Հետևաբար, ըստ Բրայզայի, հնարավոր է, որ Ռուսաստանը միջամտի Հայաստանում կատարվող փոփոխությունների գործընթացին: Նա ընդգծել է, որ Հայաստանում ներդրումները հատկապես էներգետիկայի և բանկային ոլորտում գտնվում է ռուսների հսկողության տակ:
Բրայզան, շեշտելով, որ ռուսները տնտեսական լծակներով երկրի քաղաքական էլիտային վերահսկում են, ասել է, «Ռուսները տնտեսական ուժը կիրառելով միգուցե ցանկանան Հայաստանին ուղղորդել: Սակայն ես հավատում եմ, որ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և նրա նման բոլոր մյուս քաղաքական գործիչները կցանկանան անկախ լինել»:
Նշելով, որ Արևմուտքը աջակցում է Փաշինյանի՝ Հայաստանում ժողովրդավարությունը ամրապնդելու ջանքերին, Բրայզան նկատել է, որ Փաշինյանի և Արևմուտքի միջև հարաբերությունները ավելի կհստակեցվեն ընտրություններից հետո:
Ըստ Բրայզայի՝ Արևմտյան երկրները Փաշինյանին մեծ աջակցություն ցույց չեն տա, քանի որ, եթե այդպես լինի, կարող է տպավորություն ստեղծվել, որ Փաշինյանը նրանց քաղաքական տիկնիկն է: Ուստի Արևմուտքը նրան կարող է աջակցել միայն այն հարցերում, որտեղ վերջինս ճիշտ կվարվի:
Բրայզան, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, ասել է, որ Հայաստանի սահամանապահները Ռուսաստանի սահմանապահների ենթակայության տակ են: Հայաստանի օդային տարածքը կապված է Ռուսաստանի օդային տարածքի հետ, և ժամանակ է պետք հասկանալու համար, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանից կհեռվանա, թե ոչ:
«Միայն կարող եմ ասել, որ մեծ թվով հայեր դեռևս Ռւոսաստանին դիտում են որպես արտաքին վտանգների դեմ իրենց պահապանը: Ռուսաստանը պատմության ընթացքում շատ անգամներ է հայերին պաշտպանել»,-ասել է նա:
Նշելով, որ Հայաստանի առջև դրված է բազմակողմանի արտաքին քաղաքականության օրակարգ, Բրայզան կարծիք է հայտնել, որ, այնուամենայնիվ, առաջիկայում Ռուսաստանը հիմնական դերակատարը կլինի: Միևնույն ժամանակ Բրայզան շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է կապ հաստատել այլ երկրների հետ ևս՝ այդ թվում Թուրքիայի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |