Քաղաքական10:16, 14 Նոյեմբեր 2018
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցում է կոնգրեսի պատժամիջոցները չեղարկելու համար
Թուրքիան աշխատանքներ է իրականացնում, որպեսզի Վաշինգտոնը չեղարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող այն օրինագծերը, որոնք ընդունել էր ԱՄՆ-ի կոնգրեսը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Վերջինս ամերիկյան ղեկավարությանը կոչ է արել նաև հրաժարվել Իրանի հանդեպ պատժամիջոցներից՝ պատճառաբանելով, որ դրանք չեն կարող առկա խնդիրները լուծել։
Չավուշօղլուն նաև անդրադարձել է մի քանի օր առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարության այն հայտարարությանը, որով գլխագին էր խոստացվել այն անձանց, ովքեր ամերիկյան կողմին տվյալներ կներկայացնեին Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 պարագլուխների գտնվելու վայրի մասին, ովքեր հետախուզվում են Անկարայի կողմից։
«ԱՄՆ-ն պարգևավճար է խոստացել PKK-ի պարագլուխների համար։ Սա իհարկե դրական քայլ է, բայց ուշացած և ոչ բավարար։ Մենք ցանկանում ենք տեսնել այդ ամենի արդյունքը իրականում»,- ասել է Չավուշօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |