Հասարակական06:36, 14 Նոյեմբեր 2018
Թուրքիան անարդյունավետ է օգտագործում փախստականների համար հատկացված միջոցները
Թուրքիան անարդյունավետ է օգտագործում այն միջոցները, որոնք Եվրամիությունը տրամադրում է սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար։ Նման եզրակացության է եկել «Եվրոպական աուդիտորական պալատը» և այդ մասին զեկույց հրապարակել։
ԵՄ-ի հատկացրած միջոցները պետք է նպաստեին փախստականների իրավունքների պաշտպանությանը, նրանց կրթական մակարդակի բարձրացմանը և ապահովագրական զանազան հարցերի կարգավորմանը։
Զեկույցում ասվել է, որ Թուրքիան չի կարողացել ճիշտ դասակարգել առաջնահերությունները և ֆինանսական միջոցների գրեթե կեսն օգտագործել է ոչ արդյունավետ:
Պալատի ներկայացուցիչ Բեթթինա Յակոբսենը նշել է, որ իրենք վստահ չեն կարող ասել, թե արդյոք Թուրքիային հատկացված ողջ գումարը նպատակաուղղվել է ներգաղթյալների խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Եվրամիության միջև 2016թ. փախստականների վերաբերյալ կնքված պայմանագրի համաձայն՝ Անկարային հատկացվելու է ընդհանուր՝ 6 մլրդ դոլար։ Արդեն հատկացվել է 3 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |