Տարածաշրջան08:58, 14 Նոյեմբեր 2018
Թուրքիայում Ղարաբաղ անվանումով ևս մեկ զբոսայգի է բացվել

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքում «Ղարաբաղ. եղբայրության այգի» անվանումով զբոսայգի է բացվել: Ուրֆայի քաղաքապետարանի կողմից կառուցված զբոսայգում կանգնեցվել է նաև այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության հուշարձան:
Թուրք-ադրբեջանական սև քարոզչության հերթական արգասիքը հանդիսացող զբոսայգու բացմանը ներկա են գտնվել Ուրֆայի քաղաքապետ Նիհաթ Չիֆթչին, թուրք պատգամավորներ, ինչպես նաև Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Գանիրե Փաշաևան, ով մշտապես ներկա է գտնվում Թուրքիայում իրականացվող բոլոր հակահայկական նախագծերին:
Չիֆթչին տեղեկացրել է, որ Ուրֆայի քաղաքային խորհուրդը քաղաքի Էյյուբիյե շրջանում բացված 106.000 քմ. մակերես ունեցող այս այգուց բացի մեկ ծառուղի էլ կառուցվում է Քարաքյոփրու շրջանում, որն էլ անվանելու են Ադրբեջանի ծառուղի:
Բացման ժամանակ ելույթ ունեցած Փաշայեվան էլ ասել է, որ «եղբայրության այգու» բացմամբ իրենք կարևոր ուղերձ են հղում և՛ իրենց բարեկամներին, և՛ թշնամիներին:
Վերջինս շնորհակալություն է հայտնել Թուրքիային «հայերի իրականացրած կոտորածների» ժամանակ իրենց կողքին լինելու համար: Ադրբեջանցի պատգամավորը ավելացրել է նաև, որ Թուրքիայից բացի միակ մուսուլմանական երկիրը, որ իրենց աջակցել է այդ հարցում, Պակիստանն է:
Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ էլ Թուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում բացվել էր «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ պողոտաներից մեկը վերանվանվել էր Ադրբեջանի պողոտա:
Բացման արարողությանը կրկին ներկա էր գտնվել Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, Թուրքիայում հակահայկականության ակտիվ քարոզիչ, հակահայկական միջոցառումների կազմակերպիչ Գանիրա Փաշաևան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |