Հասարակական07:52, 14 Նոյեմբեր 2018
2017-ին 2․7 մլն մարդ Թուրքիայում ենթարկվել է ներքին միգրացիայի
2017թ․ ընթացքում Թուրքիայում 2 մլն 684․820 մարդ երկրի ներսում գաղթել է մի քաղաքից մյուսը։ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ բնակության վայրը փոխած քաղաքացիների 49 տոկոսը կազմում են տղամարդիկ, 51 տոկոսը՝ կանայք։
2017թ․ ընթացքում ամենից շատ նոր բնակիչներ ընդունած նահանգը Թեքիրդաղն է։ Հաջորդում են Յալովան, Քոջաելին, Էսքիշեհիրը, Բիլեջիքը, Չանաքքալեն, Մուղլան, Դյուզջեն, Ուշաքը և Շըրնաքը։
Միևնույն ժամանակ, ամենից շատ քաղաքացիներ են հեռացել Բայբուրթից։ Իրենց բնակավայրը լքած քաղաքացիների թիվը մեծ է նաև Գյումուշհանեում, Աղրըում, Մուշում, Գիրեսունում, Արդահանում, Կարսում, Բիթլիսում, Օրդուում և Վանում։
2017թ․ նույն նահանգի սահմաններում բնակության վայրը փոխած քաղաքացիների թիվը կազմել է 1 մլն 867․211։ Ամենաշատ բնակչություն ունցող նահանգներից Ստամբուլում բնակության վայրը փոխած քաղաքացիների թիվը կազմել է 515․842, Անկարայում՝ 183․122, Իզմիրում 122․640, Բուրսայում՝ 62․853 և Անթալիայում՝ 52․799։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |