Գիտակրթական08:48, 14 Նոյեմբեր 2018
Թուրքիան դրամաշնորհներով կխթանի հետազոտողների վերադարձը երկիր

Թուրքիայում մեկնարկել է «Միջազգային առաջատար հետազոտողների» նախագիծը, որի նպատակն է ապահովել երկրից հեռացած «ուղեղների» վերադարձը Թուրքիա։ Նախագիծը «Վերադարձ հայրենիք․ հետազոտական դրամաշնորհային ծրագրի» վերանայված տարբերակն է և կազմակերպվում է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների ընկերության (TÜBİTAK) կողմից։
Նախագծի վերաբերյալ հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում հետազոտություն անցկացնելու նպատակով երկիր վերադարձող փորձառու մասնագետները կստանան 1 մլն թուրքական լիրա (շուրջ 181․8 ԱՄՆ դոլար) նախնական աջակցություն։ Իսկ երիտասարդ հետազոտողներին կտրամադրվի 500․000 լիրա (90.900 դոլար) դրամաշնորհ։ Ընդ որում՝ այդ գումարները կփոխանցվեն ոչ թե անմիջապես մասնագետին, այլ այն ընդունող կազմակերպությանը, որի կազմում հետազոտողը կիրականացնի իր աշխատանքները։
Հաջորդող 24-36 ամիսների ընթացքում փորձառու մասնագետները կստանան ամսական 24․000 լիրա (4․300 դոլար), իսկ երիտասարդ մասնագետները՝ ամսական 20․000 լիրա (3․600 դոլար) դրամաշնորհ՝ կեցության հետ կապված ծախսերի համար։
Բացի այդ՝ ընտանիքի հետ Թուրքիա տեղափոխվելու դեպքում հետազոտողի ընտանիքը կստանա ևս 2․250 լիրա (409 դոլար) ընթացիկ ծախսերի համար։ Նախագծի շրջանակներում կլուծվեն ընտանիքի անդամների ապահովագրության հարցերը, ինչպես նաև՝ կփոխհատուցվեն դեպի Թուրքիա նրանց ուղևորության ծախսերը։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկի տեղեկացմամբ՝ նախագծի համար հայտերը կընդունվեն 2018թ․ դեկտեմբերի 15-ից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |