Ռազմական10:26, 15 Նոյեմբեր 2018
Թուրքիան զրահատեխնիկա ամենից շատ այդ երկիր է արտահանել
Թուրքիայի արտահանողների խորհուրդը տվյալներ է հրապարակել երկրի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտում վերջին 10 ամիսներին իրականացված արտահանումների վերաբերյալ:
Ըստ այդմ` Թուրքիան տվյալ ոլորտում հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած 14,4 %-ով ավելացրել է արտահանումը՝ հասցնելով 1 մլրդ 553 մլն 804.000 դոլար:
Թուրքական «FNSS» պաշտպանական համակարգեր արտադրող մասնավոր ընկերության գլխավոր տնօրեն Նաիլ Քուրթը նշել է, որ 2000թ.-ից սկսած զրահամեքենաների արտահանման ոլորտում շարունակվում է Մալազիայի հետ համագործակցությունը:
Իսկ ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա Քուրթը հայտնել է, որ այս ոլորտում սկսել են համագործակցել 2004թ-ից, սակայն ներկայում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված դադարեցրել են արտահանումը:
Ընդհանուր առմամբ Թուրքիան Մալազիա է արտահանել $1,5 մլրդ թրթուրավոր զրահատեխնիկա, իսկ Սաուդյան Արաբիա` շուրջ $1մլրդ:
Թուրքիան պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտում 2018թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ամենից շատ արտահանումն իրականացվել է հետևյալ երկրներ.
ԱՄՆ- 579 մլն 100.000 $
Գերմանիա-185 մլն 502.000 $
Օման- $150 մլն 514. 000 $
Հնդկաստան- 67մլն. 6000 $
Հոլանդիա- 64 մլն 533.000 $
Միացյալ Թագավորություն- 47 մլն 615.000$
Լեհաստան- 44 մլն 289.000 $
Ֆրանսիա - 43 մլն 43.000 $
Ադրբեջան- 31 մլն 229.000 $
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմական երկխոսության բարձր մակարդակի 16-րդ ժողովը։
Սա առաջին դեպքն է երբ Թուրքիան Եվրամիության և ՆԱՏՕ անդամ երկրի ռազմանավ է մատակարարելու:
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |