Իրավական07:22, 15 Նոյեմբեր 2018
Թուրքական PEN․ Թուրքիայում ընդդիմադիրները պատժվում են

Գրողների միջազգային միության (PEN) Թուրքիայի գրասենյակը բանտարկված գրողների օրվա՝ նոյեմբերի 15-ի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Թուրքիայում գրողներն ու լրագրողները պատժվում են ընդդիմադիր լինելու պատճառով։
«Մարդկանց փորձում են պատժել ոչ թե իրենց ասածների համար, այլ հենց ընդդիմադիր լինելու համար, այդ պատճառով էլ Թուրքիայում «ուղեղների» նկատելի և աննկատ արտագաղթ կա։ Նրանք հեռանում են երկրից կամ պատրաստվում են հեռանալ, իսկ դա Թուրքիայի համար շատ մեծ կորուստ է», - նկատել է տվել գրասենյակի ղեկավար Իբրահիմ Հալիլ Օզջանը։
Նա հավելել է, որ այս պահին թուրքական բանտերում կալանավորված կամ ազատազրկման դատապարտված շուրջ 130 գրող և լրագրող կա, որոնց թվում գերակշիռ մաս են կազմում լրագրողները։
Օզջանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում խնդիրներ ունեն ոչ միայն ազատազրկված մտավորականները, այլև նրանք, ովքեր ստիպված են եղել փախչել արտերկիր, սակայն նրանց նկատմամբ հետապնդումները չեն դադարել։
Այս համատեքստում նա հիշեցրել է անվանի գրող, լրագրող և հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ռագըփ Զարաքոլուի մասին, ով ներկայումս գտնվում է Շվեդիայում։ 2011թ․ կատարած մի հայտարարության պատճառով Զարաքոլուի դեմ հարուցված քրգործի շրջանակներում 2018թ․ սեպտեմբերին Ինտերպոլի «կարմիր քարտի» հրապարակման որոշում է կայացվել։
Թուրքիայում մամուլի ազատության անմխիթար վիճակը պարբերաբար արտացոլվում է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացրած զեկույցներում։ Մասնավորապես «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից կազմված «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում» Թուրքիան 2002թ․ զբաղեցնում էր 100-րդ, իսկ 2018թ․՝ 180 երկրների ցանկում 157-րդ տեղը:
Իսկ Թուրքիայի PEN-ի պաշտոնակայքում նոյեմբերի 15-ի առթիվ կատարված պաշտոնական հրապարակմամբ կոչ է ավել շտապ միջազգային շարժում սկսել՝ պաշտպանելու աշխարհի տարբեր տեղերում իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնելիս թիրախավորվող և անգամ սպանվող լրագրողներին։
Միջազգային PEN-ը սկսած 1981թ․-ից նոյեմբերի 15-ը նշում է որպես բանտարկված գրողների օր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |