Միջազգային09:40, 15 Նոյեմբեր 2018
Թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները կշարունակեն անարգել զարգանալ

Չնայած Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին՝ թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Իսկ այդ հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր կխաղա Իրանի հյուս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում հիմնված Արեզ ազատ առևտրի գոտին։
Նման տեսակետ է հայտնել Արեզի տնօրեն Մուհսին Ներիմանը՝ ընդգծելով, որ պատժամիջոցների մեջ չընդգրկված 8 երկրներից Իրանի համար ամենակարևորը Թուրքիան է։ Իրանը Թուրքիայից է գնում արտադրության մեջ օգտագործվող հումքի նշանակալի մասը, իսկ թուրքական ընկերությունները կազմում են Իրանի հետ առևտրում պատժամիջոցներից զերծ օտարերկրյա ընկերությունների 30 տոկոսը։
Թավրիզի պլանավորման և կառավարման կազմակերպության նախագահ Դավութ Բեհբուդին էլ հիշեցրել է, որ թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները շատ ամուր հիմք ունեն և ամերիկյան պատժամիջոցները դրանց վրա գործնականում գրեթե չեն կարող ազդել։
Ըստ նրա՝ թուրքական և իրանական կողմի ընկերությունները շարունակում են հավատարիմ մնալ ավելի վաղ կնքված առևտրային պայմանագրերին։ Բեհբուդին համոզմունք է հայտնել, որ Թուրքիան և Իրանը իրենց սեփական դրամական միավորներով և սեփական բանկային կանոնների շրջանակներում կարող են ավելի խթանել երկկողմ առևտրային հարաբերությունները։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին։ Իրանի կառավարությունն էլ իր հերթին բազմիցս ընդգծել է, որ Թուրքիան միշտ կանգնած է իրենց կողքին և որ թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները այս պատժամիջոցներից որևէ կերպ չեն տուժի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |