Իրավական11:20, 15 Նոյեմբեր 2018
Թուրքական բանտերում 6 ամսականը չլրացած երեխաներ կան

Թուրքիայի քեմալական, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» Մերսինի պատգամավոր Ալփայ Անտմենը հարցադրում է հղել Թուրքիայի նախագահականին և արդարադատության նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե որքան բանտարկյալ կա այս պահին թուրքական բանտերում։
Նախագահականի և արդարադատության ներկայացրած տվյալների համաձայան Թուրքիայում աս պահին կա 259.327 բանտարկյալ, որից 3013-ը 0-6 տարեկան երեխաներ են, 246.069-ը տղամարդիկ, 10.245-ը՝ կանայք։ Նշվում է, որ բանտում կան անգամ երեխաներ, որոնց վեց ամսական դեռ չի լրացել։ Նրանք բանտում են գտնվում իրենց մայրերի հետ միասին։
Ընդ որում ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր բանտերը միասին առավելագույնը կարող են տեղավորել 211.766 մարդ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |