Տարածաշրջան07:51, 15 Նոյեմբեր 2018
Իրան-PKK համագործակցությունը՝ ըստ թուրքական կայքի

Թուրքական haber7.com լրատվական կայքն իր հրապարակումներից մեկում անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-PYD (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն»), ԱՄՆ-PKK («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») և Իրան-PKK հարաբերություններին։
Ըստ կայքի՝ ԱՄՆ-ն վերջին ժամանակաշրջանում փորձում է հավասարակշռություն պահել, և հանուն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացում չի ցանկանում։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն PKK-ի ղեկավարների համար «գլխագին» սահմանեց, PYD-ն զորակցություն հայտնեց PKK-ին, որից հետո ԱՄՆ-ն հորդորեց PYD-ին հեռու մնալ PKK-ի ազդեցությունից։
Այս առումով Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին երկակի խաղի մեջ, քանի որ իրենք միշտ հստակ հայտնել են իրենց դիրքորոշումն առ այն, որ PKK-ն և PYD-ն երկուսն էլ ահաբեկչական կազմակերպություններ են։ Սակայն, ըստ թուրքական կողմի մեկնաբանությունների, ԱՄՆ-ն, չնայած ի սկզբանե համարում էր, որ այդ երկու կազմակերպությունները սերտաճած են, այնուամենայնիվ, այժմ դիտարկում է դրանք որպես առանձին կառույցներ և Թուրքիային հորդորում է PYD-ի դեմ կտրուկ քայլեր չանել:
Իրան-PKK հարաբերությունների մասով կայքը նշում է, որ Թուրքիան վաղուց գիտեր նրանց համագործակցության մասին, բայց վերջերս ի հայտ է եկել նաև դա ապացուցող փաստաթուղթ։
Այդ փաստաթուղթը հրապարակվել է Իրաքյան Քուրդիստանի լրատվամիջոցներում։ «Հույժ գաղտնի» գրառմամբ այդ համաձայնագրով, ըստ թուրքական կայքի մեկնաբանության, Իրանը PKK-ին օգտագործում է ընդդիմադիր քրդերի դեմ, ապահովում նրանց լոգիստիկ (թիկունքային) աջակցությամբ, տրամադրում ռադարային տվյալներ։
Ըստ համաձայնագրի՝ կողմերը պայմանավորվել են նաև, որ չեն բախվելու միմյանց հետ։ Այս ամենի դիմաց, թուրքական կողմի պնդմամբ, PKK-ն պարտավորվել է ապահովել Իրանի սահմանի անվտանգությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |