Իրավական14:31, 15 Նոյեմբեր 2018
Պաշտոնական. 2018-ին թուրքական ուժայինների կողմից սպանվել է 1289 քուրդ զինյալ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պաշտոնական տվյալներ է հրապարակել 2018-ին այդ երկրի ուժային կառույցների կողմից քրդական «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ իրականացրած գործողությունների մասին:
Ըստ այդմ՝ Թուրքիայում և մի քանի այլ երկրներում ահաբեկչական կազմակերպություն հայտարարված քրդական PKK-ի դեմ ընթացիկ տարում իրականացվել է 87.838 գործողություն: Այդ գործողությունների ընթացքում սպանվել է 1289 քուրդ զինյալ, որոնցից 100-ը եղել են քրդական ռազմաքաղաքական կազմակերպության բարձրաստիճան պատասխանատուներ:
Սոյլուն տեղեկացրել է, որ PKK-դեմ իրականացվող գործողությունները վերջին 2 տարում ավելացրել են 173 տոկոսով:
Թուրք նախարարը տվյալներ է հրապարակել նաև ԱՄՆ–ում բնակվող միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած Գյուլենական համայնքի (ներկայում Թուրքիայում անվանվում է FETÖ-Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ) անդամների նկատմամբ իրականացված գործողությունների մասին:
Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող և 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ մեղադրվող FETÖ-ի դեմ 2016-ից ի վեր իրականացվել է 62.730 գործողություն: Դրանց ընթացքում էլ ձերբակալվել է 217.971 մարդ: 16.684 հոգու դատապարտվել է, ևս 14.750-ը դեռևս կալանավորված է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |