Ռազմական07:27, 16 Նոյեմբեր 2018
F-35 ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիային հանձնելու գործընթացում առաջընթաց կա

Պենտագոնը Թուրքիային վաճառվելիք 100 հատ F-35 ռազմական ինքնաթիռների վերաբերյալ զեկույց է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես։
Ավելի վաղ այդ ինքնաթիռների՝ Թուրքիային հանձնումը հետաձգվել էր մինչև այն պահը, երբ նշված զեկույցը կուղարկվեր Կոնգրես։ Ահա թե ինչու զեկույցի ներկայացման փաստն արդեն իսկ գնահատվում է որպես առաջընթաց ինքնաթիռների վաճառքի գործընթացում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ․ օգոստոսին ստորագրել էր մի օրինագիծ, որով ժամանակավորապես կասեցվում էր F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային։
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պետք է նախապատրաստեր ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ մի զեկույց, իսկ ինքնաթիռների վաճառքը Թուրքիային պետք է կասեցվեր առնվազն մինչև այդ զեկույցի պաշտոնական հրապարակումը։
ԱՄՆ-ի կողմից արտադրված և Թուրքիային վաճառվելիք F-35 ռազմական ինքնաթիռների հանձնման գործընթացը հետաձգելու պատճառների շարքում վերջին շրջանում վատթարացած թուրք-ամերիկյան հարաբերություններն ու Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու Անկարայի մտադրություներն էին։
Պենտագոնի սպառազինության հարցերով պատասխանատու Էլեն Լորդը նախորդ շաբաթ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ Թուրքիայի՝ S-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մտադրությունը «խնդրահարույց է»։ Նա հավելել էր, որ Կոնգրես ներկայացվող զեկույցում միայն իրականությունն է արձանագրվելու և որևէ առաջարկ չի ներկայացվելու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |