Տարածաշրջան07:29, 16 Նոյեմբեր 2018
ԱՄՆ-ն շարունակում է անտեսել Թուրքիայի կոչերը

Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին նորից Սիրիայի քրդական ուժերի (YPG) վերաբերյալ արել է այնպիսի հայտարարություն, որը զայրացրել է թուրքական կողմին:
Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ, իսկ ԱՄն-ն՝ ոչ։
Կազմակերպված ճեպազրույցներից մեկի ժամանակ ամերիկացի պաշտոնյան մեկ անգամ ևս վերահաստատել է ԱՄՆ-ի այն դիրքորոշումը, որ Սիրիայի քուրդ զինյալներն իրենց համար ահաբեկիչներ չեն։
«Քուրդ զինյալները Սիրիայում մեր գործընկերներն են։ 2014-ից սկսած նրանք համարվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) Սիրիայի թևը։ Սակայն ի տարբերություն PKK-ի, որին մենք ահաբեկչական ենք համարում, YPG-ն մեզ համար ահաբեկչական կազմակերպություն չէ։
Օրերս նույն Ջեյմս Ջեֆրին ևս նմանատիպ հայտարարություն էր արել.
«PKK-ի հարցում մեր դիրքորոշումը հստակ է։ Իսկ YPG-ն մենք չենք համարում ահաբեկչական կազմակերպություն։ Մենք հասկանում ենք PKK-ի և YPG-ի հնարավոր կապի վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները և այդ իսկ պատճառով շատ ուշադիր ենք»։
Այդ հայտարարությունից հետո մի շարք թուրք պաշտոնյաներ մեղադրեցին ԱՄՆ-ին «երկերեսանիության» մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիան ԱՄՆ-ի ղեկավարությանը բազմիցս կոչ է արել նաև Սիրիայի քրդական ուժերին ահաբեկչական ճանաչել, սակայն Վաշինգտոնը չի բավարարել նրանց այդ պահանջը, քանի որ համարում է, որ YPG-ն մեծ ներդրում ունի Սիրիայում «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում և կարևոր գործընկեր է Վաշինգտոնի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |