Իրավական11:32, 16 Նոյեմբեր 2018
Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։
Այդպիսի մի դեպք գրանցվել է Անթալիայի Ֆինիկե շրջանում: Զբոսայգում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա գրություն թողնելու համար 3 պատանի է ձերբակալվել:
Պատանիները արձանի պատվանդանի առջևի մասում սփրեյով վիրավորենք են գրել Աթաթուրքի հասցեին: Սա նկատողները ահազանգել են պարեկային ծառայություն, որից հետո գրությունը ջնջվել է:
Այս դեպքը բացասական արձագանք է գտել թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տեղի բնակիչների և սոցցանցերի օգտատերերի մոտ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Չորլու շրջանում ոստիկանները հայտնաբերել էին, որ Աթաթուրքի արձանի ոտքը վնասվել է։ Մի կին կացնով հարձակվել էր Աթաթուրքի արձանի վրա, հարվածել արձանի ոտքին, ապա մոտակայքում գտնվողների արձագանքից հետո թաքցրել էր կացինն իր հագուստի տակ ու դիմել փախուստի։Կինն արձանի վրա նաև ինչ-որ գրություն էր թողել, որի բովանդակությունը, սակայն, չէին կարողացել վերծանել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |