Քաղաքական12:22, 19 Նոյեմբեր 2018
Գերմանական մամուլն անդրադարձել է Թուրքիայի բալկանյան քաղաքականությանը
Գերմանական «Die Welt» թերթը հրապարակել է «Բալկանների էրդողանականացումը» վերնագրով մի հոդված, որտեղ ներկայացնում է Բալկաններում, հատկապես՝ Բոսնիա և Հերցեգովինայում իսլամի խրախուսմանն ուղղված Թուրքիայի վարած քաղաքականությունը։
Ըստ հրապարակման՝ Թուրքիան մեծածավալ դրամական միջոցներ է տրամադրում և տարաբնույթ միջոցառումներ է իրականացնում Բոսնիա և Հերցեգովինայում իսլամի դիրքերի ուժեղացման համար։
Թուրքական համագործակցության և կոորդինացիայի գործակալության միջոցով Թուրքիան մոտ 70 միլիոն եվրոյի ներդրում է իրականացրել Բոսնիա և Հերցեգովինայում։ Թերթի դիտարկմամբ՝ այդ գումարն ուղղվել է ոչ միայն մզկիթների կառուցմանն, այլև էներգետիկ, բանկային , հեռահաղորդակցման բնագավառներին։
Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բոսնիա և Հերցեգովինայի նախագահական խորհրդի ղեկավար Բաքիր Իզեթբեկովիչը միմյանց «Մուսուլման եղբայրների» օրինակով դիմում են «եղբայր» (kardeşim) դիմելաձևով։
Թուրքական իշխանություններն այս կերպ , ըստ «Die Welt»-ի, նպատակ են հետապնդում ամրապնդելու իրենց դիրքերն ու կողմնակիցների մեծ զանգված ստեղծելու Բոսնիա և Հերցեգովինայում։ Այդ պատճառով էլ 2018 թվականի հունիսի 24-ին հենց Սարաևոյից Էրդողանը կոչ ուղղեց եվրոպական տարբեր երկրներում բնակվող, բայց Թուրքիայի ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող ընտրազանգվածին՝ հորդորելով միասնական լինել և թույլ չտալ, որ եվրոպական երկրները Թուրքիայի նկատմամբ «անպատկառ» վերաբերմունք դրսևորեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |