Մշակութային14:03, 19 Նոյեմբեր 2018
Թուրքիայում գտնվող անտիկ Պատարա քաղաքում վիկինգյան սուր է հայտնաբերվել

Անթալիայի Քաշ շրջանում գտնվող Պատարա անտիկ քաղաքի տարածքում պեղումների ընթացքում 9-10–րդ դարին վերագրվող վիկինգյան սուր է հայտնաբերվել։
Պատարան եղել է պատմական Լիկիա պետության մայրաքաղաքը և դեռևս միանշանակ հայտնի չէ, թե ինչպես է վիկինգյան սուրը հայտնվել փոքրասիական այդ տարածաշրջանում։ Ենթադրվում է, որ սուրը տվյալ վայրում կարող էր հայտնվել Կոստանդնուպոլսի համար մղված ռազմական գործողությունների ընթացքում։
Գտածոյի վերաբերյալ ուսումնասիրություն կատարած թուրք դասախոս Ֆեյզուլլահ Շահինը նշել է, որ ավելի վաղ տվյալ տարածաշրջանում վիկինգների հետքերի մասին վկայող ևս մեկ գտածո էր հայտնաբերվել։
2010թ․ Մերսինի Յումուքթեփե հնավայրում դարձյալ վիկինգյան սուր էր գտնվել։ Դա է պատճառը, որ այս գտածոյի՝ վիկինգներին պատկանելու հանգամանքը կասկած չի հարուցում։
Հայտնաբերված սուրը կոտրված է և զգալիորեն կորոզիայի ենթարկված։ Կոտրված վիճակում սրի երկարությունը 43․2 սանտիմետր է։ Դատելով դրա վրայի մնացորդներից՝ սուրը պահվել է փայտյա պատյանի մեջ։
Թուրք մասնագետների խոսքով՝ հնարավոր է, սուրը թաղվել է իր տիրոջ գերեզմանում, քանի որ հայտնի է, որ վիկինգների մոտ նման սովորույթ է եղել և մի շարք դեպքերում վիկինգների գերեզմաններում սրեր են հայտնաբերվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Թուրքական մամուլում Նեթանյահուի խոսքերը որակվել են որպես Թուրքիային ուղղված կոչ:
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |