Տարածաշրջան06:29, 19 Նոյեմբեր 2018
Թուրքերն Աֆրինում հայտարարել են պարետային ժամ

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Աֆրին շրջանի մի շարք թաղամասերում հայտարարել են պարետային ժամ։ Ըստ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալների միջև լուրջ բախումներ են տեղի ունեցել: Նշվում է, հուժկու բախումներ են եղել հատկապես Վելաթ թաղամասում, ինչի հետևանքով կան մեծ թվով զոհեր և վիրավորներ։
Պարետային ժամն օրվա որոշակի ժամանակահատվածի վրա սահմանված արգելքն է, երբ քաղաքացիներն առանց հատուկ անհրաժեշտության ու թույլտվության փողոց դուրս գալու իրավունք չունեն: Արգելքը նպատակ է հետապնդում պահպանել կարգը: Արգելքի պահպանմանը հետևում են ուժայինները:
Ինչպես հայտնի է, Թուրքիայի զինված ուժերն Աֆրինում քրդական ուժերի դեմ իրականացրած «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան իրականացրեցին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հետ միասին։ Արդյունքում Աֆրինը դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |