Տնտեսական12:01, 19 Նոյեմբեր 2018
Թուրքիայի արտասահմանյան ակտիվները 2018թ․ նվազել են 2․8 տոկոսով

Թուրքիայի կենտրոնական բանկը տվյալներ է հրապարակել երկրի միջազգային ներդրումային դիրքի վերաբերյալ՝ 2018թ․ սեպտեմբերի դրությամբ։ Ըստ այդմ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 2018թ․ սեպտեմբերին Թուրքիայի արտասահմանյան ակտիվները նվազել են 2․8 տոկոսով՝ կազմելով 226․3 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ, երկրի արտասահմանյան ֆինանսական պարտավորությունները նվազել են 18․6 տոկոսով՝ հասնելով 565․2 մլրդ դոլարի։
Այսպիսով, երկրի զուտ միջազգային ներդրումային դիրքը, որը իրենից ներկայացնում է արտասահմանյան ակտիվների և արտասահմանյան պարտավորությունների տարբերությունը, բացասական մեծություն է և հավասար է (մինուս) 338․9 մլրդ դոլարի։ Նշենք, որ այդ պակասորդը 2017թ․ սեպտեմբերին կազմել էր 461․8 մլրդ դոլար։
Ընդ որում՝ Թուրքիայի պահուստային ակտիվները 2018թ․ սեպտեմբերի դրությամբ նվազել են 21․4 տոկոսով՝ կազմելով 84․7 մլրդ դոլար։ Այլ ներդրումների ոլորտում գրանցվել է 18․1 տոկոս աճ՝ հասնելով 90․3 մլրդ դոլար։ Մասնավորապես թուրքական լիրայով արտահայտված դրամական միջոցներն ու ավանդները ավելացել են 37․2 տոկոսով՝ կազմելով ընդհանուր 47․9 մլրդ դոլար։
Իսկ ուղղակի ներդրումների ծավալը 2017 թվականի տարեվերջի համեմատ նվազել է 42․7 տոկոսով՝ հասնելով 112․3 մլրդ դոլարի։ Աղբյուրի հավաստմամբ՝ այդ նվազման մեջ մեծ դեր ունեն նաև տարադրամի փոխարժեքի փոփոխությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |