Տարածաշրջան13:28, 20 Նոյեմբեր 2018
Թուրքիայում ամենաշատ ականապատ տարածքները Հայաստանի հետ սահմանին են

Թուրքիան ընդգրկվել է այն երկրների շարքում, որտեղ առկա են ամենիից շատ ականապատված տարածքներ։
«Ականների և կասետային ռումբերի մշտադիտարկման միջազգային կենտրոնի» կազմած 2018թ. զեկույցի համաձայն՝ ականապատված տարածքների քանակով Թուրքիան 3-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում։ 2-րդ տեղում Ֆինլանդիան է, իսկ առաջին հորիզոնականում՝ Բանգլադեշը։ Առաջին տասնյակում են գտնվում նաև Աղֆանիստանը, Անգոլան, Իրաքը, Յեմենը։
Ընդ որում նշվել է, որ Թուրքիայում այնքան ականապատված տարածքներ կան, որ դրանք հնարավոր չի լինի ականազերծել մինչև 2022 թվականը։ Ներկայումս Թուրքիայում կա 3061 ակնապատ տարածք։ Կա ևս 701 տարածք, որոնց վերաբերյալ կասկածներ կան։
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում ամենաշատ ականապատված տարածքները գտնվում են Հայաստանի, Ադրբեջանի, Իրաքի և Իրանի հետ սահմանային շրջաններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |