Ղարաբաղ10:40, 20 Նոյեմբեր 2018
Իլհամ Ալիևն ու Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետը քննարկել են արցախյան հակամարտությունը

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են թուրք-ադրբեջնական հարաբերությունների առանցքային մի շարք հարցերին։ Ընդգծվել է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը ռազմական ոլորտում բարձր մակարդակի վրա է գտնվում։ Կողմերը կարևորել են Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի միջև հաճախակի կազմակերպվող համատեղ զորավարժությունները։
Գյուլերը, անդրադառնալով արցախյան հակամարտությանը, նշել է, որ այն մեծ կարևորություն ունի ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար։
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ Յաշար Գյուլերը Բաքվում մասնակցելու է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի եռակողմ հանդիպմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |