Տարածաշրջան11:35, 20 Նոյեմբեր 2018
Թուրքիան ու Իրանը քուրդ զինյալների դեմ կարող են համատեղ ռազմական գործողություններ սկսել

Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Մուհթերեմ Ինջեն մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որպեսզի մասնակցի թուրք-իրանական համատեղ աշխատանքային խմբի 3-րդ ժողովին։
Այցի շրջանակներում թուրք պաշտոնյան հանդիպել է իրանցի գործընկերոջ՝ Իրանի ներքին գործերի փոխնախարար Հուսեյին Զուլֆըքարի հետ։
Մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը անդրադարձել են անվտանգության հետ կապված մի շարք հարցերի։ Ըստ հայտարարությունների՝ քննարկվել է երկու երկրների համատեղ պայքարը «ահաբեկչական կազմակերպությունների» դեմ։
Իրանցի պաշտոնյան, անուններ չտալով, նշել է, որ անհրաժեշտության դեպքում երկու երկրները համատեղ ռազմական օպերացիա կարող են իրականացվել բոլոր այն ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք վտանգ են ներկայացնում Իրանի ու Թուրքիայի համար։
Թուրքական աղբյուրի ենթադրմամբ՝ իրանցի պաշտոնյան նկատի է ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև վերջինիս իրանական թևին (PJAK):
Հիշեցնենք, որ PJAK-ը Իրանում է համարվում ահաբեկչական կազմակերպություն, իսկ PKK-ն՝ Թուրքիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |