Տարածաշրջան08:21, 21 Նոյեմբեր 2018
Չկան ռուս-թուրքական հարաբերություններ, կան Պուտին-Էրդողան հարաբերություններ
Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցի մոսկովյան թղթակից Հաքան Աքսայն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցին։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մասնակցել էին «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի կառուցման աշխատանքների ավարտն ազդարարող արարողությանը։
Ըստ հոդվածի հեղինակ՝ այն, որ նախագահները Ստամբուլում մասնակցեցին նման արարողությանը, դա ավելի շատ յուրատեսակ ուղերձ էր արևմտյան պետություններին, որոնց հետ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լավ ժամանակաշրջան չեն ապրում։
Թուրք թղթակիցը, վերլուծելով վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները և դրանցում առկա «ջերմացումը», նշում է.
«Ռուս-թուրքական հարաբերություններն այլևս նախկինի պես չեն։ Ռուս-թուրքական հարաբերություններ որպես այդպիսին չկան։ Կան Պուտին-Էրդողան հարաբերություններ»։
Վերլուծաբանն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն հակասություններ մի շարք առանցքային հարցերում, որոնցից է օրինակ սիրիական ճգնաժամը։ Ըստ նրա՝ 3 տարի առաջ Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի հետևանքները դեռևս պահպանվել են Թուրքիայի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Էրդողանի խոսքով՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
Տեղեկությունը փոխանցել է Թուրքական օդերևութաբանական «Hava Forum» կայքը՝ X-ում կատարած գրառմամբ։
Տեղեկությունը փորձել է ճշտել ռուսակա «Ria Novosti» լրատվական գործակալությունը։
Ակումբն առաջիկա 3 տարում զրկված կլինի նոր ֆուտբոլիստներով համալրվելու տրանսֆերային պատուհանի հնարավորությունից։
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինիքի մեջ գտնվող ԱՇԿ-ի առաջնորդը կրկին անդրադարձել է ՔԲԿ-ի առաջնորդին ներում շնորհելու մասին իր հայտարարությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |