Միջազգային07:55, 21 Նոյեմբեր 2018
ԵՄ հանձնակատարներն Անկարայում կհանդիպեն Չավուշօղլուի հետ

Նոյեմբերի 22-ին Անկարայում կհանդիպեն Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այդ նպատակով Թուրքիա կմեկնեն ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը։
Անկարայի հանդիպման օրակարգում կլինեն Սիրիայում տիրող դրությունը, Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, ահաբեկչության դեմ պայքարը, ներգաղթյալների հիմնախնդիրը, ԵՄ–Թուրքիա հարաբերությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելիք առաջնային թեմաներից կլինեն նաև Թուրքիայում վերջին շրջանում հաճախադեպ դարձած մտավորականների և հասարակական գործիչների ձերբակալման, կալանավորման դեպքերը:
Նոյեմբերի 14-ին Թուրքիայի մասին իր հերթական զեկույցի նախնական տարբերակը Եվրախորհրդարանում ներկայացրած ԵՄ զեկուցող Քեթի Փիրին կոչ էր արել պաշտոնապես առկախել ԵՄ-Թուրքիա բանակցությունները, քանի որ Թուրքիան չի համապատասխանում «Կոպենհագենյան չափանիշներին»։
Սակայն, ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի թուրքական ֆորումի գլխավոր քարտուղար Լաուրա Բաթալլա Ադամը, այդ զեկույցը ԵՄ-ի համար պարտադիր ուժ չունի, բայց այդ՝ Եվրոպական խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը այս հարցում համակարծիք են Եվրախորհրդարանի հետ։
Ըստ Ադամի՝ բանակցությունների սառեցումը լուծում չի կարող լինել, անհրաժեշտ է Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա ազդող խնդիրների կարգավորման ճանապարհը գտնել։ Այդ տեսակետից, ըստ նրա, առաջիկայում Անկարայում կայանալիք հանդիպումը առաձնահատուկ կարևորություն ունի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |