Հասարակական08:10, 21 Նոյեմբեր 2018
Թուրքիայում հանքավայրի պայթյունից կան տուժածներ
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զոնգուլդաք նահանգի Քիլիմլիի շրջանի հանքավայրերից մեկում պայթյուն է որոտացել: Դեպքի վայրում եղած 5 հանքափորից 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել: Իսկ մյուս 3-ը համարվում են անհետ կորածներ: Որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել:
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:
Զոնգուլդաքի նահանգապետ Էրդողան Բեքթաշը լրագրողների հետ զրույցում ասել է, որ, ցավոք, հանքավայրերի փլուզումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Զոնգուլդաքում, որը համարվում է Թուրքիայի հանքարդյունաբերության կենտրոնը, 1992 թվականին խոշոր վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով 263 հանքափոր էր զոհվել: Զոնգուլդաքում հանքավայրերի փլուզումները կամ պայթյունները հաճախի բնույթ են կրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |