Տարածաշրջան12:04, 21 Նոյեմբեր 2018
Եզդի քաղաքական գործիչը պնդում է, որ ամերիկացիները աջակցում են PKK-ին

Իրաքի «Եզդիների դեմոկրատական կուսակցության» գլխավոր քարտուղար Հայդար Շեշոյի պնդմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները եզդիաբնակ Սինջար շրջանում օգնություն են ցուցաբերում Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալներին։
Ինչպես հայտնի է Սինջարում PKK-ի զինյալները հենակետեր ունեն, որոնք հաճախակի հրթիռակոծվում են Թուրքիայի օդուժի կողմից։
«ԱՄՆ-ն իրականացնում է երկերեսանի քաղաքականություն։ Մի կողմից ամերիկյան ղեկավարությունը գլխագին է խոստանում PKK-ի պարագլուխների համար, մյուս կողմից աջակցում է Սիրիայի հյուսիսում՝ YPG-ի (Սիրիայի քրդական ուժեր) հետ»,- համոզմունք է հայտնել Հայդար Շեշոն։
Եզդի քաղաքական գործիչը կրկնելով Թուրքիայի այն պնդումները, թե PKK-ն ու YPG-ն դրանք նույն կառույցներն են, հավելել է.
«ԱՄՆ-ն համերաշխություն է հայտնում PKK-ին և վերջինիս հետ կապ ունեցող այլ խմբավորումներին։ ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի միջոցով օգնություն է ուղարկում Սինջարում հենակետեր ունեցող PKK-ին»,-եզրափակել է նա։
Հավելենք, որ Թուրքիան ահաբեկչական է համարում թե՛ PKK-ին, թե՛ YPG-ին և վերջիններիս նույնացնում իրար հետ։ Թուրքիայի ղեկավարությունը խանդավառությամբ չընդունեց նաև այն, որ ԱՄՆ-ն PKK-ի 3 պարագլուխների համար գլխագին խոստացավ։ Ըստ պաշտոնական Անկարայի՝ անունըդունելի է, որ ԱՄՆ-ն PKK-ին համարում է ահաբեկչական, իսկ YPG-ին` ոչ։
Չնայած Թուրքիայի հայտարարություններին՝ ԱՄՆ-ն հաճախակիորեն հայտարարում է, որ Սիրիայի քրդական ուժերը իրենց համար ահաբեկչական չեն, ընդհակառակը կարևոր գործընկեր են «Իսլամական պետություն» նման ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |