Միջազգային13:33, 21 Նոյեմբեր 2018
Թուրքական TANAP և TAP գազատարները միավորվել են Հունաստանի սահմանի մոտ

«Հարավային գազային միջանցքի» ամենամեծ հատվածը կազմող թուրքական «Տրանս-անատոլիական» գազամուղը (TANAP) և միջանցքի եվրոպական ճյուղը հանդիսացող «Տրանս-ադրիատիկ» գազատարը միավորվել են Թուրքիայի և Հունաստանի սահմանային Մարիցա (թուրք․՝ Մերիչ) գետի ափին։ Նշենք, որ թուրքական աղբյուրը, հրապարակելով երկու գազատարների միավորման հետագիծը ցույց տվող քարտեզը, Լեռնային Ղարաբաղը նեկայացրել է որպես Ադրբեջանի մաս։
Շուրջ 850 կմ երկարություն ունեցող TANAP խողովակաշարն անցնում է Թուրքիայի 20 նահանգների 67 շրջաններով։ Գազամուղի առաջին հատվածը շահագործման էր հանձնվել 2018թ․ հունիսին, իսկ բացման արարողությանը ներկա էին եղել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։
TANAP-ի ընդհանուր տարողունակությունը 16 մլրդ խորանարդ մետր է, որից 6 մլրդ խորանարդ մետրը կտեղաբաշխվի Թուրքիայի տարածքում, իսկ 10 միլիարդը կփոխանցվի TAP-ին։ Գազի այդ ծավալը Հունաստանով, Ալբանիայով և Ադրիատիկ ծովով կտեղափոխվի Իտալիա։ Ընդհանուր 857 կմ երկարությամբ TAP-ը TANAP–ի և Հարավային Կովկասի գազատարի հետ կազմում է «Հարավային գազային միջանցքը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |