• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Ապրիլ, 2025
Չորեքշաբթի 15:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:35, 21 Նոյեմբեր 2018

Թուրքիայում ապրող երեխաների 28․4 տոկոսն աղքատ է

Թուրքիայում ապրող երեխաների 28․4 տոկոսն աղքատ է

Նոյեմբերի 20-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Թուրքական կայքը վերլուծել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNISEF) և «Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության» (OECD) հրապարակած տվյալները Թուրքիայում երեխաների իրավունքների վիճակի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Թուրքիայում ամենավատ ցուցանիշներ գրանցած ոլորտներից է նախադպրոցական կրթության ոլորտը։ Այս երկրում 3-5 տարեկան երեխաների միայն 37 տոկոսն է հաճախում նախակրթարաններ։ Մինչդեռ OECD անդամ երկրներում այս ցուցանիշի միջինացված արժեքը 86 տոկոսն է։

Մանկական մահացությունների թիվը Թուրքիայում վերջին տասնամյակներում զգալիորեն նվազել է։ Եթե 1990-ականներին յուրաքանչյուր 1000 երեխայից մինչև 5 տարեկան դառնալը մահանում էր 72-ը, ապա 2016թ․ դրությամբ այդ ցուցանիշը հասել  է 12-13-ի։ Համեմատության համար նշենք, որ օրինակ Գերմանիայում, Իտալիայում և Նորվեգիայում մինչև 5 տարին լրանալը մահացող երեխաների թիվը հավասար է 2-4 / 1000 –ի։

Մյուս կողմից՝ վիճակագրությունը ցույց է տվել, որ Թուրքիայում, Իսպանիայում և Հունգարիայում 2016թ․ դրությամբ ամենից շատ է աճել չքավոր երեխաների թիվը։ 2007-2011թթ․ աղքատ երեխաների թիվը Թուրքիայում ավելացել է ավելի քան 5 անգամ։ Թուրքիայում աղքատ երեխաների թիվը կազմում է 28․4 տոկոս։ Այս ցուցանիշը Թուրքիան երկրորդ տեղում է՝ Իսրայելից հետո։

OECD–ի կողմից 2015թ․ 28 երկրներում անցկացված մի հետազոտության համաձայն՝ Թուրքիայում դպրոցականների 19 տոկոսը ամսական մի քանի անգամ դպրոցում  ենթարկվում է խոսքային կամ ֆիզիկական բռնության։  Նույն հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 15 տարեկանների շրջանում ամենադժբախտը Թուրքիայում ապրող դեռահասներն են։ Այս չափանիշը գնահատող 10 բալանոց սանդղակից Թուրքիան ստացել է 6․12 միավոր և զբաղեցրել 28 երկրների ցանկի վերջին հորիզոնականը։

Արձանագրվել է նաև, որ Թուրքիայում միջնակարգ կրթության ապահովման նպատակով յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան ծախսվում է 4․652 դոլար, իսկ OECD անդամ երկրներում այս ցուցանիշը միջինում 10․391 դոլար է։

Աղբյուր`    hurriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ձերբակալվել է Բեշիքթաշի ընդդիմադիր փոխքաղաքապետը
11:01, 17 ապր
Թուրքիայում ձերբակալվել է Բեշիքթաշի ընդդիմադիր փոխքաղաքապետը

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպական կառույցի ներկայացուցիչներն Օջալանի կալանավայր չեն գնացել
14:14, 16 ապր
Եվրոպական կառույցի ներկայացուցիչներն Օջալանի կալանավայր չեն գնացել

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար
16:48, 15 ապր
Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ռազմական ծախսերը 2024-ին կազմել են 25 մլրդ դոլար
Թուրքիայի ռազմական ծախսերը 2024-ին կազմել են 25 մլրդ դոլար

Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։

Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝  «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները
Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Թուրքիայում երեխան 2-րդ հարկից ընկել է աղբարկղի մեջ (Տեսանյութ)
Թուրքիայում երեխան 2-րդ հարկից ընկել է աղբարկղի մեջ (Տեսանյութ)

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

<Նախ.Հաջ.>
Ապրիլ 2025
երկերքչրքհնգուրբշբթկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}