Իրավական07:09, 22 Նոյեմբեր 2018
Էրդողանին գող անվանած նախկին դատավորը 10 ամիս ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայի Սինոպ նահանգում իր մի գործընկերոջ ներկայությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «գող» անվանած նախկին դատավորը ազատազրկման է դատապարտվել։
Թունջայ Էլասլանը ավելի վաղ հեռացվել էր Շանլըուրֆայում իր զբաղեցրած պաշտոոնից՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Գյուլենական կառույցին» (FETÖ) անդամակցելու մեղադրանքով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ դեռևս 2015թ․ մարտին Սինոպի արդարադատության պալատում իր պաշտոնավարման ընթացքում նա իր գործընկերոջ ներկայությամբ Էրդողանին անվանել է «գող ու անարդար»։ Բացի այդ, գործընկերների միջև մեկ այլ հարցով վիճաբանություն է ծագել, որի առթիվ Էլասլանի դեմ հետաքննություն է սկսվել։ Միաժամանակ արդարադատության նախարարության թույլտվությամբ դատավորի դեմ քրգործ է հարուցվել երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով։
Սամսունի ծանր հանցագործությունների դատարանում գործի քննության ընթացքում Էլասլանը չի ընդունել իրեն վերագրվող հանցանքը՝ պնդելով, որ Էրդողանի մասին ոչինչ չի ասել և այդ ամենը պարզապես իր գործընկերոջ հերյուրանքներն են։
Սակայն դատարանը նախկին դատավորին դատապարտել է 10 ամիս ազատազրկման՝ միաժամանակ պայմանականորեն հետաձգելով վճռի իրագործումը։ Էլասլանի փաստաբանը մտադիր է բողոքարկել «մեկ անձի հայտարարության հիման վրա» կայացված դատական վճիռը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |