Տնտեսական13:40, 22 Նոյեմբեր 2018
Էրդողանը մեկ տարում շուրջ 17․400 դոլար արժողությամբ նվերներ է ստացել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեկ տարվա ընթացքում ընդհանուր 95․750 թուրքական լիրա կամ շուրջ 17․400 ԱՄՆ դոլար արժողությամբ նվերներ են տրվել։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Հարցը բարձրացվել է Թուրքիայի խորհրդարանի բյուջեյի ծրագրման հանձնաժողովի նիստի ժամանակ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սիբել Օզդեմիրի կողմից։
Վերջինս հետաքրքրվել է, թե Հաշվիչ պալատի (Sayıştay)՝ 2017թ․ նախագահականում անցկացված ֆինանսական աուդիտի վերաբերյալ զեկույցում «նվիրատվություններ, օգնություններ, մասնավոր եկամուտներ» անվան տակ ինչ է նշված և ինչպես են այդ եկամուտները գոյացել։
Հարցմանն ի պատասխան Օքթայը մանրամասնել է, որ տվյալ պարագայում «մասնավոր եկամուտ» են համարվում տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից Էրդողանին տրված նվերները։
Իսկ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Հուսեյին Քաչմազը հետաքրքրվել է, թե նույն զեկույցում որպես «այլ ծախսեր» նշված 15մլն լիրան (շուրջ 2 մլն 884․000 դոլար) ինչ նպատակով է ծախսվել։ Թուրքիայի փոխնախագահը տեղեկացրել է, որ այդ գումարը նախատեսված է Թուրքիայի նախագահականի համար կառուցվող գրադարանի՝ 1մլն 392․000 գրքերի թվայնացման աշխատանքների համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Հիշեցնենք, որ հիշյալ բանկը Թուրքիայում իր գործունեությունը դադարեցրել էր 2019-ին:
Տնտեսական լուրերի հրապարակմամբ զբաղվող «The Economist» բրիտանական պարբերականը հրապարակել է ամենալավ տնտեսությունն ունեցող երկրների ցանկը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմական երկխոսության բարձր մակարդակի 16-րդ ժողովը։
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |