Միջազգային09:14, 22 Նոյեմբեր 2018
«Էրդողանն ընդունել և անգամ ստորագրել է, որ Թուրքիայում օրենքի գերակայություն և ազատություն չկա»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է Եվրամիության (ԵՄ) կողմից Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ համաձայնագիրը։ Փաստաթուղթն ավելի վաղ ստորագրվել էր Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչըի և Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի հարցերով պատասխանատու տնօրեն Միրիամ Ֆերրանի միջև։
Նշված պայմանագրով նախատեսվում է Թուրքիային 123 մլն եվրո ֆինանսական աջակցություն տրամադրել՝ երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովմանն ուղղված աշխատանքներն օժանդակելու նպատակով։ Թուրքիայի տարեկան գործողությունների պլանի շրջանակներում կնքված ֆինանսավորման պայմանագիրն Էրդողանի կողմից վավերացվելուց հետո հրապարակվել է Թուրքիայի պաշտոնաթերթում և իրավական ուժ ստացել։
Թուրքական մամուլն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նշված պայմանագրի հավելվածում ԵՄ-ն օրենքի և իրավունքի ոլորտում թերությունների վերացման անհրաժեշտության վերաբերյալ լուրջ զգուշացումներ է արել Թուրքիային:
«Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքի գերակայության սկզբունքի և մարդկանց հիմնարար իրավունքների, ինչպես նաև արդար դատավարության իրավունքի նկատմամբ: Պետք է զբաղվի օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների ու ազատությունների ոլորտում արձանագրված թերությունների վերացմամբ», - ասված է փաստաթղթում։
Թուրքական աղբյուրի մեկնաբանմամբ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստորագրելով այս համաձայնագրի տակ, փաստորեն, հաստատել և ընդունել է նրանում Թուրքիայի իրավական դաշտի վերաբերյալ տեղ գտած մեղադրանքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |