Տարածաշրջան13:30, 22 Նոյեմբեր 2018
Քալըն. «Եթե ԱՄՆ-ն Patriot-ների առաջարկ մեզ անի, մենք դա կգնահատենք»

Թուրքիան զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր կարող է գնել ոչ միայն Ռուսաստանից, այլև ուրիշ երկրներից։ Այդ մասին հայտարարել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ժամանակ։
Քալընը, ընդգծելով, որ Թուրքիան ՀՕՊ համակարգերի անհրաժեշտություն ունի, ասել է.
«Այդ կարիքները հնարավոր չէ բավարարել միայն մեկ աղբյուրից։ Ի սկզբանե մենք կողմնակից ենք եղել ՀՕՊ համակարգերի դիվերսիֆիկացմանը և եթե ԱՄՆ-ն «Patriot»-ների վաճառքի, համատեղ արտադրության և տեխնոլոգիաների փոխանացման վերաբերյալ մեզ առաջարկ անի, մենք դա կգնահատենք»։
Անդրադառնալով Ռուսաստանից գնված, բայց դեռևս Թուրքիային չմատակարարված S-400-ների հարցին՝ Էրդողանի խոսնակն ասել է, որ դրանց առաջին խմբաքանակը կմատակարարվի գալիք տարեվերջին, իսկ այնուհետև Մոսկվան և Անկարան կզբաղվեն այդ համակերգերի համատեղ արտադրությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |