Իրավական06:04, 23 Նոյեմբեր 2018
Թուրքիայում 74 զինծառայող դատապարտվել է ցմահ ազատազրկման

Անկարայի ծանր հանցանքների դատարանը Թուրքիայի բանակի 28-րդ մեխանիզացված հետևակային դիվիզիոնի 74 զինծառայողի վերաբերյալ վճիռ է կայացրել: Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք մասնակցել էին 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին։ Մեղադրվել են Թուրքիայի «սահմանադրական կարգը խախտելու», Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։ Դատարանը նրանց դատապարտել է ցմահ ազատազրկման։
Աղբյուրը նշում է, որ այժմ Թուրքիայում նվազագույնը 77.000 մարդ գտնվում է բանտում, որոնք մեղանդրվում են ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում: Ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ թուրքական իշխանությունները մեղադրում են ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |