Քաղաքական07:48, 23 Նոյեմբեր 2018
Փորձագետ․ Էրդողանի կուսակցությունն ընտրություններում կստանա ձայների միայն 34-35 տոկոսը
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) կոալիցիա կազմելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններում կարող են տանալ ընտրողների ձայների 51-52 տոկոսը։
Այս մասին հայտնել է Թուրքիայում գործող «Gezici» հետազոտական ընկերության տնօրեն Մուրաթ Գեզիջին՝ տվյալներ հրապարակելով վերջին հարցումների արդյունքների մասին։
«Այն հանգամանքը, որ ԱԶԿ-ի պոտենցիալ ձայների մակարդակը նվազել է 40 տոկոսից, ցույց է տալիս, որ այս կուսակցությունը միայնակ չի կարող հաղթել ընտրություններում։ ԱԶԿ-ի ընտրազանգվածի կորստի պատճառներից են տնտեսական դժվարությունները, ահաբեկչության խնդիրը, կրթության ոլորտում առկա խնդիրները, սիրիացի փախստականների թվի ավելացումը, գործազրկությունը, դատաիրավական համակարգի անբավարար աշխատանքը», - նշել է Գեզիջին։
Դա է պատճառը, որ ԱԶԿ-ն հարկադրված է ԱՇԿ-ի հետ կոալիցիա ստեղծել, հակառակ դեպքում մի շարք նահանգներում որևէ կերպ քվե ստանալու շանսեր չի ունենա։
«ԱԶԿ-ն միայնակ կարող է ստանալ ընտրողների ձայների ընդամենը 34-35 տոկոսը։ Իսկ ԱՇԿ-ն արդեն կարող է 17-18 տոկոս քվե ապահովել», - շեշտել է փորձագետը։
Գեզիջիի կարծիքով՝ առկա իրավիճակում երկու կուսակցությունների համագործակցությունն ուղղակի անխուսափելի է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |