Գիտակրթական12:56, 26 Նոյեմբեր 2018
Թուրքիան տաղանդների մրցունակության առումով 63 երկրի ցանկում 51-րդն է
Շվեյցարական «Institute for Management» (IMD) տնտեսական դպրոցը հրապարակել է «Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսը» (Global Talent Competitiveness Index)։ Այդ զեկույցում Թուրքիան 63 երկրի ցանկում 51-րդ տեղն է զբաղեցրել։
Զեկույցը հրապարակվում է 2005-ից: Առաջին զեկույցում Թուրքիան 39-րդ հորիզոնականում էր, 2014-ին՝ 35-րդում, 2015 և 2016թթ․՝ 46-րդում, իսկ 2017-ին՝ արդեն 53-րդում։
Զեկույցում հաշվի են առնվել ազգային եկամուտից կրթության ոլորտին տրամադրվող մասնաբաժինը, մեկ ուսանողին բաժին ընկնող ֆինանսավորման չափը, մեկ ուսուցչին բաժին ընկնող աշակերտների թիվը, կյանքի որակը, ընկերությունների կողմից տաղանդավոր ուսանողներին աշխատանք տրամադրելու հանագամանքը և մի շարք նմանատիպ չափանիշներ։
Զեկույցում ներկայացված ցանկում առաջին հորիզոնականում Շվեյցարիան է, այնուհետև հաջորդում են Դանիան, Նորվեգիան, Ավստրիան, Հոլանդիան, Կանադան, Ֆինլանդիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգն ու Գերմանիան։
Աշխատակիցներից որոշակի տաղանդ պահանջող աշխատանքով զբաղվողները Թուրքիայում ստանում են 14․323 դոլար զուտ աշխատավարձ, իսկ օրինակ Շվեյցարիայում՝ 92․625 դոլար։
Ցանկի վերջին հորիզոնականում Վենեսուելան է, որտեղից տնտեսական ճգնաժամի պատճառով շուրջ 2․5մլն մարդ հարկադրված է եղել արտագաղթել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Խոսքը պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գրքի մասին է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
Տեղեկությունը փոխանցել է Թուրքական օդերևութաբանական «Hava Forum» կայքը՝ X-ում կատարած գրառմամբ։
Տեղեկությունը փորձել է ճշտել ռուսակա «Ria Novosti» լրատվական գործակալությունը։
Ակումբն առաջիկա 3 տարում զրկված կլինի նոր ֆուտբոլիստներով համալրվելու տրանսֆերային պատուհանի հնարավորությունից։
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինիքի մեջ գտնվող ԱՇԿ-ի առաջնորդը կրկին անդրադարձել է ՔԲԿ-ի առաջնորդին ներում շնորհելու մասին իր հայտարարությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |