Հասարակական14:23, 26 Նոյեմբեր 2018
Փայլանը հրապարակել է Էրդողանի լուսանկարը` Սորոսի հետ
Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ներդրող բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի լուսանկարը։
Լուսանկարը շրջանառվում է Էրդողանի՝ բիզնեսմեն, Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող Օսման Քավալայի վերաբերյալ ասած խոսքերի համատեքստում:
Էրդողանը Քավալային մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և վերջինի գիծը առաջ տանելու մեջ:
2003 թվականին Դավոսում Էրդողանի ու Սորոսի հանդիպումը պատկերող լուսանկարը սոցցանցում հրապարակել է նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը՝ կցելով հետևյալ գրառումը.
«Էրդողանն ասում է «Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում: Հայտնի հունգարացի հրեա Սորոսը»։ Լուսանկարում Էրդողանը և ԱԶԿ-ի (Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցություն-խմբ.) խոսնակ Օմեր Չելիքը հանդիպում են Սորոսի հետ: Եթե Սորոսի հետ հանդիպումն այն ժամանակ հանցանք չէր, ապա ինչու՞ է հիմա հանցանք»:
Նշենք, որ 1 տարի առաջ կալանավորված Օսման Քավալայի վերաբերյալ դեռևս մեղադրական եզրակացություն կազմված չէ, սակայն Էրդողանը հասցրել է հայտնի գործարարին մեղադրել 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներ տարածված հայտնի բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |