Տարածաշրջան08:35, 26 Նոյեմբեր 2018
Դիարբեքիրի մի քանի շրջաններում հայտարարվել է պարետային ժամ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (պատմ.՝ Տիգրանակերտ) Լիջե շրջանում թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ:
Գործողություններն իրականացվում են Լիջե շրջանի 4 գյուղ ընդգրկող տարածքում։ Այդ կապակցությամբ որոշ շրջաններում պարետային ժամ է հայտարարվել։
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի, Լիջե շրջանի լեռնային և անտառային հատվածներում գործող PKK-ի գրոհայինների դեմ ռազմական գործողություններ են իրականացվում՝ նրանց չեզոքացնելու և նրանց կողմից օգտագործվող ապաստարանները, զինապահեստները ոչնչացնելու նպատակով։
Հայտարարված պարետային ժամի շրջանակներում, ելնելով անվտանգության նկատառումներից, բնակչությանը կոչ է արվել դուրս չգալ փողոց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |