Տարածաշրջան09:41, 26 Նոյեմբեր 2018
Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է ընկել. կան զոհեր (տեսանյութ, լուսանկարներ)

Ստամբուլ քաղաքի Սանջաքթեփե թաղամասում վթարի է ենթարկվել Թուրքիայի զինված ուժերին պատկանող Bell UH-1H ռազմական ուղղաթիռը:
Թաղամասի բնակելի շենքերի արանքում, փողոցի մեջտեղում վայր ընկած ուղղաթիռի մեջ եղած 4 զինվոր մահացել է, 1-ը` վիրավորվել։
Դեպքից անմիջապես հետո ժամանել են անվտանգության և բուժօգնության աշխատակիցներ։ Ոստիկանական ուժերը շրջապատել են դեպքի վայրը՝ թույլ չտալով քաղաքացիներին մոտենալ։
Ստամբուլի նահանգապետը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է, թե ուսումնական թռիչք կատարելուց հետո ռազմական ուղղաթիռը դեռևս անհայտ պատճառով է ցած է ընկել:
Սպասվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նույնպես կմեկնի դեպքի վայր և տեղում կուսումնասիրի իրավիճակը։
Նշենք, որ վերջին 20 տարում սա 5-րդ դեպքն է, երբ Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է ընկնում։ Ընդհանուր առմամբ Ստամբուլում վերջին 20 տարում ռազմական ուղղաթիռների կործանման հետևանքով 19 զոհ է եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |