Իրավական09:07, 26 Նոյեմբեր 2018
Թուրքիայում բռնության ենթարկվող կանանց համար հատուկ բջջային հավելված է գործարկվել

Թուրքիայում նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել է այն կանանց թիվը, որոնց հատուկ պաշտպանության տակ առնելու դատական որոշում է կայացվել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ ավելացել է նաև այն տղամարդկանց թիվը, որոնց կողմից կիրառվող բռնության կանխարգելման նպատակով հատուկ միջոցներ են ձեռնարկվել։
Կնոջ դեմ ուղղված բռնության դեմ պայքարի համաշխարհային օրվա՝ նոյեմբերի 25-ի առթիվ Սոյլուն հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։ Ըստ այդմ՝ մարտի 24-ին Թուրքիայում գործարկվել է հատուկ բջջային հավելված, որը կոչված է արագ օգնություն ապահովել բռնության ենթարկվող կանանց։ «KADES» («Աջակցություն կանաց») կոչվող հավելվածն արդեն ներբեռնվել է 35․318 օգտատիրոջ կողմից։ Հավելվածի միջոցով արդեն գրանցվել է շուրջ 7․000 օգնության կանչ։
2018թ․ ընթացքում 72․844 կնոջ համար կայացվել է անհետաձգելի պետական պաշտպանության տակ առնելու որոշում: Այս ցուցանիշը 17 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Միևնույն ժամանակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու դատական որոշում է կայացվել բռնություն գործադրած շուրջ 110․500 տղամարդու նկատմամբ:
Ըստ Սոյլուի՝ ընտանիքի պահպանման և կնոջ դեմ բռնությունների կանխարգելման №6284 օրենքի կիրառման շնորհիվ այս տարի Թուրքիայում շուրջ 22 տոկոսով նվազել են կանաց դեմ կատարվող հանցագործությունները։ Նախարարի համոզմամբ՝ կանաց դեմ ուղղված բռնության նվազեցման հարցում ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ հասարակության մտածելակերպի և խնդրի ընկալման փոփոխությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |