Տարածաշրջան06:32, 27 Նոյեմբեր 2018
Չավուշօղլուն Ռուսաստանին և Ուկրաինային հորդորել է խոհեմություն դրսևորել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական լարվածության մասին, որի հետևանքով Ուկրաինայում արտակարգ դրություն է հայտարարվել։
Նոյեմբերի 25-ին ռուս զինվորականները կրակ էին բացել ուկրաինական երկու ռազմական մոտորանավի վրա, ինչի հետևանքով մի քանի նավաստիներ վիրավորվել էին։ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են սադրանքի մեջ: Կիևը պնդում է, որ երկու մոտորանավը և նավաքարշը նախքան Կերչի նեղուցով անցնելն այդ մասին զգուշացրած են եղել ռուսական կողմին: Իսկ ահա Մոսկվան պնդում է, որ ուկրաինական կողմը խախտել է սահմանը:
«Մենք այս գործընթացին ուշադիր հետևում ենք,- ասել է Չավուշօղլուն: - Ամենից առաջ ցանկանում ենք թե՛ Ուկրաինային, թե՛ Ռուսաստանին կոչ անել, որպեսզի երկու երկրները խոհեմություն դրսևորեն։ Իհարկե, Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ քննարկումները գնում են, դեռ կան չկարգավորված և անորոշ հարցեր։ Դրանք լուծելու համար կարող է ժամանակ պահանջվել, որպեսզի նման խնդիրներ չծագեն, այս գործընթացում պետք է հստակեցնել որոշ կանոններ։ Սև ծովում առկա է լարվածություն և մենք տեսնում ենք, որ այդ լարվածությունը ժամանակ առ ժամանակ թեժանում է։ Երկու երկրների հետ էլ ունենք լավ հարաբերություններ։ Մենք մի շարք հանդիպումներ կանցկացնենք, որպեսզի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությունները հնարավորինս նվազի»։
Հիշեցնենք, որ Թուրքիան միջազգային հարթակներում բազմիցս հայտարարել էր, որ Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է «օկուպացիա»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |