Տարածաշրջան08:20, 27 Նոյեմբեր 2018
Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում
Ծագումով հրեա աշխարհահռչակ միլիարդատեր «Բաց հասարակության ինստիտուտի» հիմնադիր, «գունավոր հեղափոխությունների» կերտող Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում:
2008 թվականից Թուրքիայում գործող հիշյալ կազմակերպությունը հայտարարել է, որ իր գործունեության ողջ ընթացքում գործել է Թուրքիայի օրենքներին համահունչ և բազմիցս ստուգումների է ենթարկվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության, Հիմնադրամների գլխավոր վարչություն կողմից։
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը կարող է դադարեցնել գործունեությունը, եթե գործունեություն ծավալելու համար չկան նպաստավոր պայմաններ և չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները։
Ահա այդ նկատառումներից ելնելով՝ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը որոշել է հեռանալ Թուրքիայից՝ շեշտելով, որ թուրքական լրատվամիջոցներում հաճախակիանում են կազմակերպության մասին «անհիմն և սպեկուլյատիվ հրապարակումները»: Նման մթնոլորտն այլևս անհնար ու անիմաստ է դարձնում կազմակերպության հետագա գործունեությունը։
Նշենք, որ թուրքական իշխանությունները և մամուլը Ջորջ Սորոսին և իր կազմակերպությանը մեղադրում են Թուրքիայում խժդժությունների հովանավորման և երկիրը պառակտելու փորձերի մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Հոդվածում նշվում է, որ «Gökçe» և «Gözde» հարվածային ԱԹՍ-ները կարող են ունենալ «Bayraktar»-ի նման հաջողություն։
Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում ամենամեծ խնդիրը:
մայիսի 12-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահական կորտեժի ուղղությամբ վիրավորանքներ էին հնչեցվել:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |