Միջազգային13:56, 27 Նոյեմբեր 2018
Der Spiegel: «Էրդողանը վախենում է ժողովրդից»
Գերմանական «Der Spiegel» ամսագրի թղթակից, թուրքագետ Մաքսիմիլիան Փոփը «Էրդողանը վախենում է ժողովրդից» հոդվածում անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին: Հեղինակն առաջ է քաշել այն պնդումը, որ Էրդողանը վախենում է Գեզի զբոսայգու ցույցերին նմանվող նոր ընդդիմության ալիքից։
Հեղինակը հիշեցնում է, որ Գեզիի դիամդրությունը վերջին տարիներին Թուրքիայում տեղի ունեցած ամենազանգվածային շարժումն էր, որին միլիոնավոր մարդիկ էին մասնակցում։ Նշվում է, որ նախագահ Էրդողանը Գեզի զբոսայգում խաղաղ ցույց կազմակերպած քաղաքացիներին փորձում է մեղադրել նաև 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման մեջ։
«Հիմա Էրդողանն ասում է՝ ով գովում է Գեզիի դեպքերը, թաքուն կամ բացահայտ կգովի նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը», կաջակցի FETÖ-ին (ամերիկաբնակ թուրք գործիչ Ֆեհուլլահ Գյուլենի ղեկավարած կառույցը՝ խմբ․)։
Էրդողանը գործում է՝ համակված այն վախով, թե Գեզիի դեպքերը կարող են կրկնվել։ Քաղաքացիները կրկին սկսել են դեմ դուրս գալ Էրդողանին։ Նկատելի է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում այդ վախն ավելի է սաստկացել», -ասվում է հոդվածում։
Հեղինակը նշում է, որ այսօր Թուրքիան Էրդողանի իշխանության գալուց հետո ամենամեծ տնտեսական ճգնաժամն է ապրում։ «Հոկտեմբերին ինֆլյացիայի մակարդակը հասել էր 25 տոկոսի։ Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 30 տոկոսով, մրգերն ու բանջարեղենը՝ 50 տոկոսով։ Անգամ իշխանամետների շրջանում դժգոհությունները հետզհետե մեծանում են»։
Աղբյուրը բերում է վիճակագրական տվյալներ այն մասին, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և Էրդողանի աջակիցների թիվը հանրության շրջանում արդեն նվազել է 40 տոկոսից։
«Քաղաքագետ Յասեմին Աջարի գնահատմամբ՝ Թուրքիայում տիրող իրավիճակը կարող է հանգեցնել նոր զանգվածային ըմբոստությունների։ Լարվածությունն աճում է և որպեսզի այդ լարվածությունը որևէ գործողության չվերածվի, այն պետք է անմիջապես ճնշվի»,-գրում է պարբերականը։
Փոփը հիշեցնում է, որ Թուրքիայի տարբեր անկյուններում քաղաքացիներն ակցիաներ են իրականացնում՝ ի պաշտպանություն ժողովրդավարության և խոսքի ազատության, իսկ Էրդողանը քրեականացնում է նման նախաձեռնությունները՝ ոստիկանության ձեռքով բռնություն և ճնշում գործադրելով ակտիվիստների դեմ։
«Նման ճնշումներով իշխանությունները ժողովրդին շատ հստակ ուղերձ են ուզում հասցնել․ թող մտքներովդ չանցնի փողոց դուրս գալ»- եզրափակում է հոդվածի հեղինակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախաձեռնությունն իրականացվում է Եվրամիության և «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» կողմից։
Ըստ Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ Սիրիայում կարգուկանոն հաստատվելուց հետո Թուրքիան կարող է ծովային իրավասության քայլեր ձեռնարկել։
Նշվում է, որ Թուրքիայի ռազմական մոբիլիզացիան նման է 2019-ի Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններից առաջ տիրող իրավիճակին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Հոդվածում նշվում է, որ «Gökçe» և «Gözde» հարվածային ԱԹՍ-ները կարող են ունենալ «Bayraktar»-ի նման հաջողություն։
Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում ամենամեծ խնդիրը:
մայիսի 12-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահական կորտեժի ուղղությամբ վիրավորանքներ էին հնչեցվել:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |