Իրավական09:58, 27 Նոյեմբեր 2018
Չավուշօղլու. «Դատաբժիշկը, Խաշոկջիի մարմինը մասնատելիս, երաժշտություն է լսել, դա զզվելի է»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանական «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործով տեղի ունեցող զարգացումներին:
Նախարարը հայտնել է, որ լսել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը տեղի ունեցած Խաշոկջիի սպանության ժամանակ արված ձայնագրությունը:
«Խաշոկջին սպանվել է 7 րոպեում: Դա դիտավորյալ սպանություն է: Սուտ է այն թեզը, թե լրագրողը սպանելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ չեն կարողացել նրան համոզել հետ վերադառնալ (Սաուդյան Արաբիա): Լսվում է, թե ինչպես է դատաբժկական փորձագետը ցուցումներ տալիս: Մարմինը մասնատելուց երաժշտություն էր լսում: Հասկանալի է, որ դա անելիս հաճույք էր ստանում: Նա սիրում է մարդկանց մասնատել: Դա զզվելի է»,- ասել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը առաջարկել է Բուենոս Այրեսում անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովին հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Հեռախոսազրույցի ընթացքում արքայազնը հարցրել է Էրդողանին, թե արդյոք կարող են Բուենոս Այրեսում հանդիպել: Էրդողանը պատասխանել է՝ տեսնենք: Այս պահին հանդիպման չկայանալու համար պատճառ չկա»,-ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Խաշոկջին ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթեր ստանալու նպատակով մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:
Սկզբում ենթադրվում էր, որ Խաշոկջին ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց պարզվեց, որ նա սպանվել է:
Թուրքական ոստիկանության սկսած հետաքննության արդյունքում հաստատվեց սպանության վարկածը, ինչից հետո Սաուդյան Արաբիան նույնպես ընդունեց լրագրողի սպանվելու հանգամանքը:
ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Խաշոկջին աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |