Քաղաքական08:43, 28 Նոյեմբեր 2018
ՆԱՏՕ-ի զեկույց. «Թուրքիան ՆԱՏՕ անդամ պետություններից միակ անազատ երկիրն է»
ՆԱՏՕ-ն ընդունել է զեկույց, որտեղ Թուրքիային առաջին անգամ քննադատում է ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում կատարած խախտումների համար:
Նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) անվտանգության քաղաքացիական չափման հանձնաժողովում ընդունված զեկույցում նշվել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներից միակ անազատ երկիրն է համարվում:
ՆԱՏՕ-ի զեկույցը կազմելիս հաշվի է առնվել 2018թ. միջազգային «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության պատրաստած փաստաթուղթը, որտեղ Թուրքիան ներառվել էր «անազատ երկների» ցանկում:
Զեկույցում 2017թ. ապրիլի 16-ի հանրաքվեով ընդունված կառավարման նոր համակարգը որակվում է որպես «սուպեր նախագահություն» և ընդգծվում է, որ այս իրավիճակը խորացնում է քաղաքական բևեռացումը:
«Սահմանադրական փոփոխությունները նախագծվել էին, որպեսզի ԱՄՆ-ի նախագահական համակարգը ներմուծվեր, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ Թուրքիայի նախագահական համակարգում չկա հավասարակշռությունը վերահսկող մեխանիզմ, ինչպես ԱՄՆ-ում: Թուրքիայում նախագահը օժտված է մեջլիսը (խորհրդարանը) ցրելու իրավունքից և ավելացրել է դատական իշխանության նկատմամբ վերահսկողությունը»,- ասված է զեկույցում:
Զեկույցում հիշատակվում է նաև Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի նախագահ Թաներ Քըլըչի և «Anadolu Kültür» թուրքական կազմակերպության նախագահ Օսման Քավալայի ձերբակալությունը, ինչպես նաև նշվում, որ Թուրքիայում որոշ լրատվամիջոցներ մտերիմ կապերի մեջ են իշխանության են հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |