Ռազմական05:57, 28 Նոյեմբեր 2018
Թուրքիայի օդուժը պատրաստվում է հրաժարվել ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռներից

Թուրքիայի զինված ուժերի ղեկավարությունը պատրաստվում է 2020 թվականից սկսած դադարեցնել Bell UH-1H ռազմական ուղղաթիռների շահագործումը:
Նման մտադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ուղղաթիռներն արդեն բավական հին են։ Դրանք արտադրվել են 1956թ և առաջին անգամ օգտագործվել Վիետնամի պատերազմում:
Նշվում է, որ այդ ուղղաթիռներով թուրք օդաչուները սովորաբար ռազմաուսումնական թիռչքներ են իրականացնում։ Նախատեսվում է դրանց փոխարեն Թուրքիայի օդուժի շահագործմանը հանձնել Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) արտադրած T-625 ուղղաթիռները: Ծրագրվում է դրանք շահագործման հանձնել 2020թ. հուլիսին։
Հիշեցնենք, որ օրերս Ստամբուլի Սանջաքթեփե թաղամասում վթարի էր ենթարկվել Թուրքիայի զինված ուժերին պատկանող Bell UH-1H ռազմական ուղղաթիռը: Ուղղաթիռում եղած 4 զինվոր մահացել էր, 1-ը` վիրավորվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |