Ռազմական11:09, 28 Նոյեմբեր 2018
Թուրքիան Պակիստանի համար կարտադրի հետախուզական ռազմանավեր

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը մտադիր է նպաստել Պակիստանի բանակի մոդեռնիզացիային և հզորացմանը։
Պակիստանի Քարաչի քաղաքում կազմակերպված «IDEAS» միջազգային ռազմարդյունաբերական տոնավաճառին մասնակցել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեն: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկություններ է հրապարակել պաշտպանական արդյունաբերության ոլորտում թուրք-պակիստանյան համագործակցության վերաբերյալ։
Պակիստանում կազմակերպված վերոհիշյալ ռազմական տոնավաճառին ամենալայն կազմով մասնակցած երկիրը Թուրքիան է․ ներկայացված է 25 թուրքական ընկերություն։
Թուրք փոխնախարարը նշել է, որ Պակիստանը պատրաստվում է Թուրքիայից որոնողափրկարարական նավեր պատվիրել։ Բացի այդ՝ Թուրքիան Պակիստան կարտահանի սեփական արտադրության «MİLGEM» (Ազգային նավ) հետախուզական ռազմանավեր։
Պակիստանի պատվիրած նավերից 2-ը կառուցվելու են Ստամբուլի նավաշինարանում, մյուս 2-ը՝ Պակիստանի Քարաչի քաղաքում: Այժմ աշխատանքներ են տարվում Քարաչիի նավաշինարանի հնարավորությունների ուսումնասիրման և թուրք ինժեներների համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այնուհետև կսկսվեն նախագծման աշխատանքները, որոնք կշարունակվեն շուրջ 10 ամիս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |