Միջազգային09:32, 28 Նոյեմբեր 2018
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է սիրիական հարցը

Թուրքիայում ավարտվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում եղել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, Մանբիչի հարցը և նմանատիպ թեմաներ։
Շուրջ հինգ ժամ տևած նիստի ավարտին գրավոր հայատարարություն է հրապարակվել, որում շեշտվել է, որ Թուրքիան աչք չի փակելու Սիրիայում որևէ «կամայականության» վրա և օգտվելու է իր «օրինական ինքնապաշտպանության իրավունքից»։
Ընդգծվել է, որ Թուրքիան թույլ չի տա իր կամ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շահերի և իրավունքների դեմ ուղղված որևէ գործողություն։
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը տեսակետ է հայտնել, որ «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորումը» (FETÖ) և «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK) սիրիական թևը համարվող «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) որպես ահաբեկչական խմբավորում չորակելու որոշ երկրների մոտեցումը մեծ վնաս է հասցնում համաշխարհային մասշտաբով ահաբեկչության դեմ պայքարի գործընթացին։ Թուրքիան շարունակելու է Սիրիայում և Իրաքում տեղակայված խմբավորումների կողմից իր հարավային սահմաններին ուղղված սպառնալիքի դեմ պայքարը։
Խորհուրդը կոչ է արել նաև պահ առաջ ձևավորել հատուկ Սահմանադրական կոմիտե, որը պետք է գործի ՄԱԿ-ի վերահսկողության տակ և զբաղվի սիրիական հարցի հանգուցալուծման համար հրատապ լուծումներ գտնելու հարցով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |