Տարածաշրջան06:26, 29 Նոյեմբեր 2018
Ռուսաստանն ու Թուրքիան S-400-ների գործարքը կիրականացնեն իրենց ազգային արժույթներով
Թուրքիան ու Ռուսաստանը ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առուվաճառքի իրենց գործարքը դոլարով չեն իրականացրել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ՎՏԲ կապիտալ, Ռուսաստանը կանչում է» ֆորումի ժամանակ։
«Թույլ տվեք հիշեցնել ռազմատեխնիկական ոլորտում Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400-ի վերաբերյալ ստորագրված պայմանագրի մասին։ Եթե մեր բոլոր հաշվարկները մենք դոլարով կատարած լինեինք, ապա կհանդիպեինք լուրջ դժվարությունների։ Հետևաբար մտածեցինք այլընտրանքային տարբերակի մասին: Եվ փաստորեն գործարքը տեղի ունեցավ»,- նկատել է տվել Պուտինը։
Այդ թեմայով խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Արգենտինա մենելուց առաջ, որտեղ նա պետք է մասնակցի Մեծ քսանյակի գագաթնաժողովին, լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է.
«Ալլահի կամոք այդ համակարգերի փոխանցումը տեղի կունենա 2019թ. կեսերին։ Փոխանցումից հետո երկու երկրների գանձապետարանի ու ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև կենտրոնական բանկերի համատեղ աշխատանքով կիրագործվի փոխանցումների մասին պայմանագրում առկա կետը, որը կկայանա ազգային արժույթներով, ինչպես և նախատեսված է»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը սուր քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։ Ռուս-թուրքական նշյալ պայմանագրի, ինչպես նաև մի շարք այլ պատճառներով ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Star» լրատվական կայքում հրապարակվել է լրագրող Օյա Էրեն Օզքանի հոդվածը՝ «Հարավային Կովկասի ապագան․ Խաղաղություն, համագործակցություն և նոր հնարավորություններ» վերնագրով։
Ֆեհմի Քորուն հիմնական շեշտադրումն արել է դեպքի վայրից PKK-ի այցեքարտի հայտնաբերման վրա:
Նշվում է, որ թռիչքները չեղարկվում են ելնելով այն պնդումներից, որ Իսրայելը պատրաստվում է հարձակում իրականացնել Իրանի դեմ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ այն հանվել է ցուցակից:
Քեմալ Ջանը գրառում է կատարել Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակի վերաբերյալ՝ իշխանական շրջանակներում քրդերին արտոնությունների շնորհման խոսույթի համատեքստում:
Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ:
Գազի ներմուծումն օգոստոսին նախորդ տարվա համեմատ աճել է 5,74%-ով և կազմել 3 մլրդ 893 մլն մ3։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ կհանդիպի բրիտանացի իր գործընկերոջ՝ Դեյվիդ Լեմմի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |