Քաղաքական10:29, 29 Նոյեմբեր 2018
Պենտագոն. «S-400-ի գնումը կարող է ազդել նաև Թուրքիային վաճառվող այլ ինքնաթիռների ու ուղղաթիռների պայմանագրերի վրա»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հայտնել է, որ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիային ամերիկյան արտադրության զինտեխնիկայի վաճառքի վրա: Ռուս-թուրքական գործարքը կարող է վատ անդրադառնալ ոչ միայն «F-35» կործանիչները Թուրքիային հանձնելու, այլև ամերիկյան ընկերությունների կողից արտադրվող «CH-47F Chinook» ուղղաթիռների «F-16» կործանիչների, ինչպես նաև «UH-60 Black Hawk» ուղղաթիռների վաճառքի վրա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բարձրագույն զինվորական հրամանատարությունները քանիցս հայտարարել էին, որ դաշինքի անդամ չհանդիսացող Ռուսաստանից «S-400» ՀՕՊ համակարգերի գնումը կարող է հանգեցնել Թուրքիային զենքի վաճառքի որոշ սահմանափակումների: Թուրքիայի արտգործնախար Մևլութ Չավուշօղլուն էլ վերջերս արած պատասխան հայտարարություններից մեկում ասել էր, որ Ռուսաստանի հետ պայմանագիրն արդեն կնքված է և այն հնարավոր չէ չեղարկել: Նա միաժամանակ ասել էր, որ Թուրքիան էլի ՀՕՊ համակարգերի կարիք ունի, որը կնախընտրի գնել իր դաշնակիցներից:
Ամերիկայան «Bloomberg» գործակալության տեղեկություններով՝ Պենտագոնը Կոնգրեսին ներկայացրած «գաղտնի» մակագրությամբ փաստաթղթում նշել է, որ Թուրքիան ինչքան էլ կարևոր գործընկեր լինի, այնուամենայնիվ, պետք է վերանայել նրա անդամակցությունը 8 երկրների համատեղ գործակցությամբ իրականացվող «F-35» կործանիչների նախագծին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ապրիլի 2-ին Թուրքիայի արտգործնախարարը լինելու է Ֆրանսիայում, որտեղ հանդիպելու է ֆրանսիացի իր գործընկերոջ Ժան-Նոել Բարոտի հետ:

Յերլիքայան սոցցանցում գրառում է կատարել մարտի 19-ին՝ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո, երկրում մեկնարկած ցույցերի և անհնազանդության ակցիաների առթիվ:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:
Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |